28 04 2020

Անմարդկային է․չի կարելի արտակարգ դրության պայմաններում գազն ու լույսն անջատել․ բողոքի ակցիա



Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 28-ին բողոքի ակցիա էին իրականացնում  մի խումբ քաղաքացիներ, որոնք ունեին և՛ անձնագիր, և՛ տեղաշարժման թերթիկ, սակայն ոստիկաններն արձանագրությունները կազմելիս հայտնել էին քաղաքացիներին, որ նպատակը չի համընկնում պարետի ընդունած որոշումների հետ:

«Նպատակը մեր բողոքն արտահայտելն էր: Ես կարծում եմ, որ դա իմ համար հրատապ է, որովհետև էն լուծումները, որ էսօր առաջարկվում ա արտակարգ դրության պայմաններում, կոնկրետ կոմունալների հարցով դրանք բավարար չեն: Չի կարելի մարդկանց արտակարգ դրության պայմաններում գալ գազն ու լույսը անջատել: Մեր խնդիրը կոնկրետ էդ հարցերի շուրջ ա, ու սա մի տարբերակ ա, որպեսզի վարչապետին իրական իրավիճակը հասանելի լինի: Էն, ինչ որ նրան էսօր զեկուցում են  կամ ներկայացնում են, ես ինքս վստահ եմ, որ չի արտացոլում վիճակը, հակառակ դեպքում չէր լինի էդ խայտառակ ու տգետ որոշումների ցանկը, որն առաջարկում ա կառավարությունը »,- ասաց բողոք քաղաքացիներից:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ