25 04 2020

Հ1-ի լրագրողի մեկնաբանությունը լրագրողական էթիկային դեմ է․ «Մեդիա պաշտպան»

Հ1-ի լրագրողի մեկնաբանությունը լրագրողական էթիկային դեմ է․ «Մեդիա պաշտպան»

Հանրային միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Թոսունյանն անդրադարձել է փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որտեղ Մակինյանը նշել է.

««Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից և հետապնդում են միևնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը»։

Գևորգ Թոսունյանն իր գրառման մեջ նման որակումներն անընդունելի է համարել ԶԼՄ-փաստաբան հարաբերություններում, բայց նույն գրառման մեջ փաստաբանի միտքը որպես վերնագիր ներկայացրած «Հրապարակ» օրաթերթին անվանել է մերժված լրատվամիջոց։ Լրատվամիջոցն էլ վերցրել է չակերտների մեջ։ Գևորգ Թոսունյանն անընդունելի է համարում փաստաբանի արտահայտությունները, բայց, միևնույն ժամանակ, ինքը, որպես լրագրող, իրեն թույլ է տալիս վիրավորել սեփական համայնքի ներկայացուցիչներին։ Փաստացի լրագրողն իրեն դուրս է դնում լրագրողական համայնքից, նման մեկնաբանությունը լրագրողական էթիկային դեմ է ու խարխլում լրագրողական միասնությունը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, մասնավորապես, լուրերի թողարկման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Շահինյանին հետևողական լինել սեփական աշխատակցի նկատմամբ և հորդորել նրան, որպեսզի վերջինս չանցնի բարեկրթության սահմանները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմաթիվ անգամներ է ֆիքսել Հանրային հեռուստաընկերության և լրատվական թողարկումների բացթողումները, ողջ հանրությունը հետեւում է Հ1-ում շարունականան սկանդալներին, բայց չի նկատել, որ Հանրային հեռուստաընկերությանն անվանեն «մերժված լրատվամիջոց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ