«Կոչված ենք պարտության ու զոհի հոգեբանությունից դուրս գալու, կոչված ենք ոտքի կանգնելու, կոչված ենք ուղղելու մեր մեջքը, կոչված ենք վերացնելու անարդարությունը, կոչված ենք վերածննդի»։
Սրբազանը շեշտեց՝ ինչ զրկանքներ էլ լինեն, պայքարը շարունակվելու է։
«Գտնվում ենք աղետի մեջ, և այդ աղետը կանխելուն ենք կոչված»,- ասաց Սրբազանը՝ կոչ անելով կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին գալ Հանրապետության հրապարակ։
Բագրատ Սրբազանը դիմեց նաև այսօրվա կառավարության ղեկավարին․
«Դու իշխանության ես եկել խաբեությամբ, իշխանազավթմամբ, տապալել ես սահմանադրական կարգը։
Դու կառավարություն չես, կառավարություն լինելը ծառայության համար է, ծրագրեր իրականացնելու համար է։ Դու կառավարություն չես։
Հայկի ժառանգները գալու են քո հետևից։ Այս չարիքի իշխանությունը վերջ է գտնելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը