25 04 2020

Ռուսաստանում կորոնավիրուսից 23 բուժաշխատող է մահացել, այդ թվում՝ երկու հայ

Ռուսաստանում կորոնավիրուսից 23 բուժաշխատող է մահացել, այդ թվում՝ երկու հայ

Հրապարակվել է ՌԴ-ում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների հիշատակման ցանկը։ 

Մահացածների ցանկում երկու հայ բուժաշխատողի անուն է` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:

Ցուցակում 23 բուժաշխատողի անուն է նշված, երկուսը Բելառուսից են: Ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ