24 04 2020

Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում

Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: «Արմենպրես»-ի  հարցմանն ի պատասխան, այս մասին տեղեկացրին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված):

Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով և հարյուր հազար դրամ որպես Ցեղասպանությունը վերապրած:

Երբ 2013 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Արմենպրես»-ն սկսեց «Ականատեսը» հատուկ նախագիծը, Հայաստանում բնակվում էր վերապրած 40 անձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ