23 04 2020

Մենք մանկատան երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ ենք տալիս․ Փաշինյան

Մենք մանկատան երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ ենք տալիս․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մանկատների աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկման ժամանակ, նշեց՝ կարևոր է արձանագրել, որ  աշխատավարձերի այսպիսի բարձրացմամբ ոչ միայն այդտեղ աշխատող անձանց սոցիալական խնդիր են լուծում, այլև այդ հաստատություններում գտնվող երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցը, քանի որ դրանով պահանջներն ավելին են լինելու:

Մեզ հաճախ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ, կապված մանկատները փակելու հետ, բայց այդ միջոցները ամբողջությամբ ուղղվում են հենց նույն ոլորտին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ մեղադրանքը տարօրինակ համարեց: «Այսինքն չե՞ն մեղադրում, որ այդ միջոցները անարդյունավետ ծախսվում են, այդ հաստատություններում ստեղծվել են աղետալիին մոտ իրավիճակ, սկսած հոգաբանականից և սպասարկման որակից, իսկ երբ մենք միջոցները փորձում ենք արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մե՞ջ: Դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ այդ մեղադրանքի համար, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները մաքսիմալ արդյունավետ ծախսվեն»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ չեն կարող ասել մանկատան դայակին տրվող 90 հազար դրամը բարձր աշխատավարձ է, և այստեղ խոսքը միայն նրա մասին չէ, թե դայակն ուզում է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե ոչ, հարցն այն է, թե ինքն այդքան գիտելիք, հմտություն ունի՞, թե ոչ: «Այնպես չէ, որ մենք մարդկանցից ուզում ենք փողով վերաբերմունք գնել, ընդհակառակը, աշխատավարձի բարձրացմամբ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել: Մենք այդ երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ դա բարձր որակավորում պահանջող, բարձր գիտելիքներ պահանջող աշխատանք է: «Մենք այդ ուղղությամբ պետք է գնանք նաև պետական կառավարման համակարգում, դժվար ենք գնում, իհարկե, բայց գնում ենք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ