23 04 2020

Վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան



Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պարետատան որոշմանը:

«Մի շարք ոլորտներում տնտեսական գործունեությունը թույլատրվել է, որոշակի ոլորտներ են բացվել մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում», - ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ