22 04 2020

Հայաստանից ԱՄՆ չվերթ է իրականացվել

Հայաստանից ԱՄՆ չվերթ է իրականացվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տնից հեռու գտնվող բազմաթիվ մարդիկ անկարող են վերադառնալ հայրենի երկիր, քանի որ դադարեցված են օդային ուղևորափոխադրումները։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում մենք ամեն ինչ արել ենք ՝ օգնելու Միացյալ Նահանգներ վերադառնալու ցանկություն ունեցող ամերիկացիներին, ինչպես նաև աշխատել ենք Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ՝ օգնելու Միացյալ Նահանգներում գտնվող հայերին վերադառնալ տուն։ Այս տեսանյութում ներկայացնում ենք մեր փոխդեսպանին ու հյուպատոսական գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք գնացել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ ճանապարհելու Հայաստանից մեկնող ամերիկացիներին։

Դիտե՛ք այն և իմացե՛ք ավելին այս ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան երկուստեք գոտեպնդող ջանքերի մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ