Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։
Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։
Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։
Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը