Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիա է մեկնել երեք օրով։ Թուրքական այս քաղաքը հայտնի է որպես հանգիստն անցկացնելու վայր․ նա գնացել է դիվանագիտական ֆորումի․ մինչ գնալն էլ արձանագրում էր, որ Հայաստանը գնում է խաղաղության, իսկ Ադրբեջանը պատերազմի։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանագնացն է, ևս գնացել էր ֆորումի։ Այդ ֆորումում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը ասում էր բացատրություն տվեք, թե ինչու եք ձեր սահմանադրության մեջ գրել միացում բառը։ Արդեն որերորդ դեպքն է Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, թե եթե չփոխեք ձեր օրենքները, լավ չի լինելու։ Թուրքիան պահանջներ է դնում Հայաստանի առաջ, սպառնում ու ռաջարկում է գալ Երևան բանակցությունների։ Այսինքն՝ թուրքերը Հայաստան են գալու իրենց պահանջները ներկայացնեն։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահն էր խոսում շատ հավանական պատերազմի մասին, դրանից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ ինքն ու Ալիևը իրար չեն վստահում, Ալիևն ուզում է գրավել Հայաստանը։ 2024 թիվն է։ Արցախը հայաթափված է։ Թշնամին Հայաստանի սահմաններից ներսում է։ Իսրայել էինք, դարձել ենք Սեկտոր Գազա։
Այսօր մարտի 1-ն է: Գարնան առաջին օրը: Իշխանավորների համար արտաքուստ, ավելի ճիշտ՝ պաշտոնապես տխուր օր է․ 10 զոհ, հայի արյուն, կյանքեր և այլն: Առավոտ շուտ ՔՊ-ական իշխանությունը գնացել էր զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին ծաղիկ դնելու։ 2 օր առաջ Սումգայիթյան ջարդերի տարելիցն էր, երբ ադրբեջանական իշխանությունների՝ պետական մակարդակով կազմակերպված հայ ազգաբնակչության սպանություններ տեղի ունեցան և զանգվածային տեղահանություն։ Այս մասին ոչ մի խոսք, ոչ մի ցավակցություն, ոչ մի դատապարտում չեղավ։ Ընդամենը երեկ էր։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ չե՞ն կարոողանում Ալիևին թթու խոսք ասել, դատապարտել։ Իսկ ինչո՞ւ չեն ուզում դատապարտել, վախենում են զրկվել իրենց իշխանության աջակցի՞ց, վախենո՞ւմ են կորցնել իշխանությունը, թե՞ համաձայն են նրա գաղափարների, գործողություների, պլանների կամ իրականացրածների հետ։ Հենց այնպես չեմ ասում․ բացեք Հայաստանի ԱԺ նախագահի երեկվա ճեպազրույցը․ 44-օրյա պատերազմի մեջ Թուրքիային մեղադրում է, Ռուսաստանին մեղադրում է, բայց պաշտպանում է ՔՊ-ին ու Ալիևին, ասում է՝ նրանք հրահրում են պատերազմը, պլանավորում են, էս երկու խեղճ երկրները արանքը տուժում են, օղակը գցած խեղդում են։ Հայաստանի ԱԺ նախագահն արդարացնում է 44-օրյա պատերազմում հայերի կոտորածը ու հնարավոր կոտորածները․ դե խեղճ Նիկոլն ու Ալիևն ինչ մեղք ունեն, ստիպված է հարձակվել-կոտորել։ Հայաստանում միշտ եղել են մարդիկ, որոնք ադրբեջանասիրություն են արել, թշնամուն, թուրքին արդարացրել են, մարիակարապետյանոտ, տո Ալեն սիմոնյանոտ, արսենյանոտ, վիգենխաչատրյանոտ կերպարներ, բայց նման մարդիկ իշխանության գագաթին տեղ չեն ունեցել․ հիմա ունեն։ Այ դրա համար էլ Սումգայիթի մասին մոռանում են, որ Ալիևը չջղայնանա, չնեղվի հանկարծ, չզրկի, ասենք, իշխանությունից։
Բայց մարտի 1-ը կարելի է շահարկել որքան հնարավոր է․ ես նշեցի, որ իշխանության համար ձևական, պաշտոնական է սգո օր, իսկ իրականում հոգին փառավորվելու օր է․ չէ՞ որ մարտի 1-ի շահարկման շնորհիվ են իրենք վլաստի, չէ՞ որ մարտի 1-ի զոհերի դիակների վրայով վազելով հասել են կործանիչ իշխանության։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը զարթուցիչ դնում ու ամեն տարի առավոտ կանուխ մարտի 1-ին վազում «հարգանքի տուրքի»․ որովհետև չկա մեկ այլ թեմա, մեկ այլ առիթ, որից ինքը էդան գոհ է, այդքան քյար է ունեցել, որքան մարտի 1-ի անկարգություններն ու սպանությունները։ Չէ, Նիկոլը շատ քյար ունեցել է լիքը բաներից, նախկին իշխանությունների օրոք, բայց մարտի 1-ից քյարը առանձնահատուկ է ու նրան հասցրել է այնտեղ, որտեղ կա։ Նա ինքը հրահրել է այդ իրադարձությունները, փախել է, հետո դատվել է, նստել է մի քիչ, հետո շուռ է տվել, շահարկել է ու խնդրեմ՝ էսօր թիվ մեկ գլուխ խոնարհողն է։ Սկի զոհերի հարազատներ կան, որ էդքան չեն ցավում․ Քլոյանն իր բաժին 30 միլիոնը ստացավ, աղջկան դարձրեց դեպուտատ․ էլ ի՞նչ պարտք ու պահանջ ունի։ Նիկոլի դեմից գնաց ու հասավ գերեզման, հետո Նիկոլը հարցերը լուծեց, գոհ ու շնորհակալ ապրում է։
Նիկոլը էդ հուշարձանի մոտ պետք է գնա գոնե շաբաթը 5 անգամ՝ գործի գնալուց առաջ ու եթե ուզում եք իմանալ, պետք է հուշարձանը տեղափոխի ՔՊ գրասենյակի մոտ։ Իրենք շնորհակալ են մարտի 1-ի զոհերից, դրա համար էլ առավոտ բարլուսով գնում-կանգնում, ճառեր են ասում, խաչակնքվում, խոնարհվում, մտքերում ասում, որ երախտապարտ են։
Սրանց խոստումներից ամենագլխավորները եղել են մարտի 1-ի սպանությունների բացահայտումը․ Նիկոլը 2018 թվականի մարտին՝ իշխանափոխությունից մեկ-երկու ամիս առաջ, ասում էր՝ անկախ նրանից ում է ձեռնտու, ում ոչ՝ սպանությունները պետք է բացահայտվեն։ Ասում էր՝ «Էս գործը մի ուչաստկովի մակարդակի գործ ա, եթե իշխանության ղեկին չլինեն նրանք, ովքեր այդ սպանությունների հեղինակներն են»։ Բա մարտի 1-ից անցել ա 16 տարի, դրանից 6 տարին դու ես իշխանության, բա ինչի՞ բացահայտված չեն սպանողները։ Երևի էնպես եք թաքցրել, հետքերը մաքրել, դրա համար եք տենց վստահ խոսում։
Մի հատ մարդ կա, Սասուն Խաչատրյան անունով, որ իբր կոռուպցիայի դեմ է պայքարում, ասում էր՝ գտել եմ Տիգրան Աբգարյանի սպանությունը կատարողին․ գնդապետին խայտառակեցին, հետո պարզվեց սուտ է ասում, ինքն էլ բաց թողեց, ներողություն էլ խնդրեցին։ Ինչո՞ւ չեն բացահայտվում սպանությունները։ Մարտի 1 ասելով հասկանում ենք սպանությունները, որովհետև գործը վաղուց բացահայտվել է, լիքը մարդիկ էլ նստել են զանգվածային անկարգություների համար, այդ թվում՝ Նիկոլը․ դուք խոստացել եք սպանություները բացահայտել ու ունեք զրո արդյունք։ Ինչո՞ւ։ Կարող է՞ պատճառը հայտնի ժողովրդական խոսքն է՝ շատ մի փորեք, որ ձեր վրա դուրս չգաք։ Դրա համար էլ չփորեցիք, շոու արեցիք, Քոչարյանին անիմաստ նստեցրիք, որ Ալիևի հետ ձեր գործերն անեք ու ֆսյո։
Ինչի՞ համար էր մարտի 1-ը․ իշխանության գալու համար․ ինչո՞ւ էին իշխանության ուզում գալ, որ ի՞նչ անեին․ նպատակը ո՞րն էր․ 2018 թվականին եկան՝ տեսանք ինչ արեցին․ իրավունք ունե՞մ ասելու, որ հենց սրա համար։ 2018 թվականին եկան իշխանության ու թափով, հենց էդ տարվանից սկսած՝ էս սաղ աղետները մեր գլխին մեկնարկեցին։ Մայիսին եկել է իշխանության, սեպտեմբերին արդեն Ալիևի հետ ուղիղ կապի մեջ էր։ Էդպես միանգամից եկան ու սկսեցի՞ն, թե՞ նախօրոք պլանավորված էր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ, մարտի 12-ին, Փաշինյանն ասում էր՝ ես հպարտ եմ նրանով ինչ արել եմ մարտի 1-ին, հնարավորություն լինի, մի հատ էլ կանեմ․ էսօր էլ ինչ անում եմ դրան է ուղղված։ Արեց, վերցրեց իշխանությունը, անունը դրեց անարյուն, իսկ հետո տվեց մարտի 1-ի զոհերի 20 հազարապատիկը։
Եթե Նիկոլ Փաշինյանենք 2008 թվականին զոհեր տվեցին իշխանության գալու համար, իսկ 2020-ից սկսած քա՞նի զոհ են տվել իշխանությունը պահելու համար․ կորոնավիրուսից աշխարհում մահերով ռեկորդակիր, 1100 հատ մարտի 1-ի չափ մահ է տվել, 5 հազար զոհ պատերազմից, դա քեզ 100 մարտի 1, 225 զոհ՝ Ջերմուկում սեպտեմբերան ագրեսիայից, դա քեզ 22 մարտի 1, 200-ից ավելի զոհ՝ Արցախում նախորդ սեպտեմբերյան պատերազմից ու հայաթափումից, դա քեզ 20 մարտի մեկ, 15 զոհ՝ զորանոցում հրդեհից, դա քեզ ուրիշ մարտի 1 ու լիքը մարտի 1-եր։ Ուղղակի 2008 թվականին 10 տարով հետաձգվեցին մեր այս ողբերգությունները։ Չկանխվեր՝ 2008-ից սկսած էր լինելու էն աղետը, որի մեջ ենք էսօր ու խոսում ենք պետականության կորստի մասին։ Իրենք գալիս էին իրենց ձևով լուծելու էն հարցերը, որոնք ի վերջո եկան և լուծեցին իրենց ձևով, որը դուք բոլորդ, մենք բոլորս համարում ենք աղետ, դավաճանություն։
Էս իշխանությունը, որ առավոտ բարլուսով, շնչակտուր ընկնում է ու մարտի 1-ի՝ իրենց կազմակերպած խուլիգանության արդյունքում զոհերին է հիշում, որոնց առնվազն մի մասին սիկի իրենց ծնողներն են մոռացել, դրանից երկու օր առաջ եղած՝ հայ ազգի դեմ հերթական ցեղասպանության տարելիցը ինչի՞ չի հիշում։
Ժողովրդին մարտի 1-ի թեման էս իրական աղետի ֆոնին՝ այլևս չի հետաքրքրում, բայց կարծում եմ՝ սխալ է, պետք է հետաքրքրի, բայց իրական տեսանկյունից, ոչ թե սրանց քարոզած։
Կարճ ասած՝ Նիկոլին որ ասում էին ինչո՞ւ խաբեցիք, թե մարտի 1-ը բացահայտված է, եթե սպանություները չի բացահայտվել, պատասխանում էր, թե՝ սպանութունները բացահայտված չեն, բայց ֆոնը բացահայտված է։ Չէ, ժողովուրդ ջան, սպանությունները չգիտեմ, բայց ֆոնը նոր պետք է բացահայտվի։
Վերջին տարիներին մեր գլխին եկածը բացաահայտվելուց հետո կարող է, արդեն, մարտի 1-ը ոչ թե ոճրագործության օր հիշվել հայոց պատմության մեջ, ոչ թե իրենց հռչակած կորսված գարնան առաջին օր, այլ կհիշվի որպես հայրենիքի պաշտպանության օր, ազգային պաշտպանության օր, պետությունը կործանումից պաշտպանելու օր, 2018-ից ի վեր մեր ապրած աղետը 10 տարով հետաձգելու օր։ Պետք է լինելու գտնել մի անուն ու դրանով կոչել։ Կարող է բացահայտվել, որ այդ զոհերը խուլիգանության կազմակերպիչները տվեցին իրենց նպատակին հասնելու համար, բայց օրվա իշխանությունը կարողացավ կանխել այն, ինչը չկարողացավ կանխել 2018-ի իշխանությունը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը