22 04 2020

Հայկ Կարապետյանը՝ «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար

Հայկ Կարապետյանը՝ «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- ասված է Արշակյանի գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ