Չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։
Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։
Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։
Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը