18 04 2020

Առաջիկա 4 օրերին Մոսկվայից Երեւան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Առաջիկա 4 օրերին Մոսկվայից Երեւան չվերթ չի նախատեսվում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երեւան չվերթ չի նախատեսվում: Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով ասել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ