18 04 2020

ՀՀ-ից Արցախ մուտք է գործել ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց

ՀՀ-ից Արցախ մուտք է գործել ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 15-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 116 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 16-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 263 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 63 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 135 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 17-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 296 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 156 տրանսպորտային միջոց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ