Ապրիլի 17-ին կորոնավիրուսի հետեւանքով մահացածը 75 տարեկան էր ու ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- գրել է նա։
Ապրիլի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 դեպք, փաստացի բուժվում է 705-ը: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը