Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարությա մեջ մասնավորապես նշված է.
«Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը