Պարետատունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են վարակակրի շփման շրջանակը թվային գործիքների միջոցով պարզում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը տեսանյութում մանրամասն ներկայացնում է այն, անդրադառնալով նաեւ զանգերի միջոցով կոնտատկտավորների հետ շփման շրջանակը բացահայտելուն։
«Տվյալների հավաքագրումը 2 եղանակով է տեղի ունենում։ Առաջին՝ առողջապահական մարմինները հավաքագրում են տվյալներն անմիջապես շփվելով հիվանդների հետ եւ պարզելով բոլոր հնարավոր կոնտակտները, որոնք հիվանդն ունեցել է։ Երկրորդ խումբ հետարքրող տվյալները ստանում ենք բջջային օպերատորների կողմից, դրանք են հիվանդի ունեցած զանգերը վերջին շրջանում։ Զանգեր բովանդակությունը եւ տեւողությունը մեզ չի հետաքրքրում եւ այդ տվյալները չեն հավաքագրվում։ Տվյալները հավաքագրվում են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի սերվերում, որոնք ամբողջությամբ պաշտպանված են եւ արտաքին ներգործության չեն կարող ենթարկվել։ Ունենալով զագերի շփման շրջանակը դրանք համադրվում են այդ անձի եւ զանգ կատարած անձանց տեղադիրքի տվյալները, որպեսզի պարզենք արդյոք այդ անձինք նույն տեղում գտնվել են, թե ոչ»,- նշում է Բադալյանը։
Մանրամասն` տեսանյութում:
<
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը