16 04 2020

Հանրային ՀԸ-ն այսուհետ գովազդ կհեռարձակի

Հանրային ՀԸ-ն այսուհետ գովազդ կհեռարձակի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում են մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտայիին հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորի մասին հավելյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու Հանրայինի իրավունքը, որը չի կարող գերազանցել հաղորդման տևողության երկուսուկես րոպեն։ Նախագծով կարգավորվում են նաև սոցիալական գովազդի հետ կապված իրավահարաբերությունները․ սոցիալական գովազդը 00:00-ից 18:00-ն անվճար է լինելու, իսկ 18:00-ից 00:00-ն` հեռարձակվելու է վճարովի հիմունքներով: Միևնույն ժամանակ արգելվելու է ցուցադրել վիճակախաղերի, գիշերային ակումբների գովազդը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ