15 04 2020

Հենասյուներին, էլեկտրասյուներին, ծառերին հայտարարությունների փակցնելու համար այսուհետ կտուգանվեք

Հենասյուներին, էլեկտրասյուներին, ծառերին հայտարարությունների փակցնելու համար այսուհետ կտուգանվեք

Հարգե՛լի քաղաքացիներ, 100 հազար դրամ տուգանք՝ էլեկտրասյուներին, ծառաբներին հայտարարություններ փակցնելու համար: Այս մասին նշված է է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:

«Արգելվում է.

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի

ընդհանուր օգտագործման տարածքներում,

հենասյուների

էլեկտրասյուների

ծառաբների

քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ

ցանկացած այլ հանրային վայրերում՝

բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամ»,-ասված է հայտարարությունում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ