«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, նախաձեռնությունը դադարեցնում է պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը և հույս հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը