Հայաստանի իշխանությունները մամուլի դեմ հերթական ոտնձգությունն են փորձում իրականացնել:
Oragir.news-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների հանձնարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին` պահանջելով ՌԴ տարածքում արգելափակել մի շարք հայակական լրատվամիջոցներ։
Ըստ կայքի աղբյուրի` նույնիսկ լրատվամիջոցների ցանկ է տրամադրվել, որում ընդգրկված են բացառապես իշխանությունների ազդեցությունից դուրս, անկախ և ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցներ։ Դեսպանն այնպես է ներկայացրել, թե այդ լրատվամիջոցները Ռուսաստանի խաղաղասիրակական օրակարգի դեմ են և խափանում են Հարավային Կովկասի կայունությունը:
ՀՀ իշխանությունները, օգտվելով Ռուսաստանում հատուկ ռազմական գործողությունների ժամանակ գործող կանոնակարգից, ԶԼՄ-ների սահմանափակումներից, փորձում են նաև հայկական ԶԼՄ-ների տարածումը սահմանափակել ու ընդդիմությանը նաև այդ կերպ մեկուսացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը