«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում պաշտոնը թողնելուց և իր կազմակերպած՝ լրագրողի վարպետության դասընթացների ավարտից հետո Վիկտոր Սողոմոնյանը որոշել է լրատվամիջոց հիմնել։ Մենք փորձեցինք ճշտել լուրը Սողոմոնյանից, սակայն նա առայժմ չի պատասխանել մեր զանգերին։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք առաջիկայում հարցազրույց անցկացնել իր հետ և պարզել տեղեկության իսկությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը