12 04 2020

Խոշոր ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ

Խոշոր ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ

Shamshyan.com-ը գրում է․ «Երևանում  ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:  Ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ է շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ