10 04 2020

ՀՀ 8 մարզում և Երևանում վարակազերծվել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր



ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ:

Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երևանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան և պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների և 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի և Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, Վեդու և Արտաշատի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը:

Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸ պանրի գործարանի տարածքը,  1 բնակելի շենք, 44 բանկոմատներ, 27 բանկային և 6 վարկային կազմակերպություններ և 15 այլ հանրային նշանակության վայրեր:

Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ