Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեեւ ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը