«Վերջին անգամ՝ փետրվար ամսվա արդյունքներով: Մարտ ամսվա արդյունքներով՝ միայն որոշակի սպասարկող անձնակազմը, ովքեր հանգստյան օրերին աշխատել են շենքի մաքրության և սանիտարական վիճակը կարգի բերելու համար: Հաջորդ անգամ՝ ե՞րբ, այդ հարցին ես չեմ պատասխանի: Երբ որ իրավիճակը կկարգավորվի այնքան, որ կառավարությունը որոշում կկայացնի շարունակել աշխատակիցների համար պարգևավճարների վճարման հարցը, հենց այդ ժամանակ: Այսինքն՝ այդտեղ որոշակիություն չի կարող լինել: Մենք և մեր աշխատակիցները շատ լավ հասկանում ենք, որ դժվարությունը վերաբերում է բոլորին, և բոլորը պետք է յուրաքանչյուր իրավիճակում ունենան համարժեք սպասումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են պարգևավճար ստացել պաշտոնյաները, հաջորդը ե՞րբ կստանան, և մարտ-ապրիլ ամիսներին ո՞ր աշխատակիցներն են ստացել պարգևավճար:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը