09 04 2020

Տարօրինակ հարց է բնակիչներին կոմունալ վճարներից ազատելը. Մհեր Գրիգորյան



Կարծում եմ՝ կոչերը և անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները մեղմելու համար բնակչությանը կոմունալ վճարների բեռից ազատելու վերաբերյալ հարցին։

«Հարցին պետք է նշվի` ում ազատել, ինչպես ազատել, ինչ չափով ազատել։ Հակառակ դեպքում՝ հարցը առնվազն կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց։ Մենք այնուամենայնիվ պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։ Ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախային խմբերի խնդիրը»,- ասաց փոխվարչապետը։

Մաբնրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ