07 04 2020

Արցախում վարակված անձը ռիսկային խմբում է․ կբուժվի Երևանում

Արցախում վարակված անձը ռիսկային խմբում է․ կբուժվի Երևանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրատապ ասուլիսում հայտնեց, ո  որոշում է կայացվել ինքնամեկուսացնել Միրիկ գյուղի բոլոր բնակիչներին՝ կորոնավիրուսի հաստատված դեպքի տարածումը կանխարգելելու համար։

«Մենք մինչև հիմա նախաձեռնել և իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, վարակի ներթափանցման նվազմանն ուղղված միջոցառումներ են կատարվել, նվազեցվել է Արցախի ներսում շփումները, զանգվածային միջոցառումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել՝ ուսումնական պրոցեսն է դադարեցվել, պետական համակարգի աշխատանքն է վերանայվել»,- նշեց նա։

Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն իր հերթին հայտնեց, որ Արցախում ընդհանուր 34 թեստավորում է իրականացվել, իսկ քաղաքացին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, ուղեկցող հիվանդություններ չունի, սակայն  60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում

«Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց Մարտիրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ