06 04 2020

Ադրբեջանում համաներում են շնորհել մոտ 100 կալանավորի

Ադրբեջանում համաներում են շնորհել մոտ 100 կալանավորի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է համաներում շնորհել 65 տարեկանից բարձր մոտ 100 կալանավորների։ Նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակորչելով երկրի ղեկավարի մամլո ծառայությանը:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 641 դեպք է հաստատվել, 44 մարդ ապաքնվել է, 7-ը մահացել են, 590-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:

Համաներված կալանավորների թվում է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Աքիֆ Չովդարովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ