Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե վերջին օրերին, որպես հասարակ քաղաքացի, ինչով է զբաղված եղել՝ նշելով․ «Կնոջս և ընկերներիս հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ ենք բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։ Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար եւ շարունակական եւս 2000 մարդկանց համար արվելու է»,-նշեց նա։
Մարությանը նշեց՝ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում 2 հարց են քննարկել. «Շատ կոնկրետ քայլեր են արվելու մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված եւ ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է եւ դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։ Այս ապհին կոնկրետ նախագծման աշխատանքներ են գնում եւ կաշխատենք տարվա վերջ սկսել շինարարական աշխատանքները։ Կկառուցվեն նաեւ դեպոներ, որ երբ ավտոբուսները գան, մեր նոր տրանսպորտային ցանցը գործի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը