03 04 2020

Ռոբերտ Քոչարյանին ենթարկում են վիրուսով հիվանդանալու լրջագույն վտանգին․ կարծիք

Ռոբերտ Քոչարյանին ենթարկում են վիրուսով հիվանդանալու լրջագույն վտանգին․ կարծիք

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ներկա պայմաններում, երբ ողջ երկիրը Հայաստանի ապիկար իշխանությունների գործողությունների շնորհիվ էլ ավելի է ընկղմվում կորոնովիրուսի համաճարակի մեջ, երբ այդ վարակը արդեն իսկ տարածվել է նաեւ ՔԿՀ-ներում, Ռոբերտ Քոչարյանին նորից մեկուսարան ուղարկելը հավասարազոր է նրան ենթարկել կորոնովիրուսի հիվանդանալու լրջագույն վտանգին, առավել եւս որ ինքը գտնվում է տարիքային ռիսկային գոտում։

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող այս հետապնդումները ոչ մի աղերս չունեն ոչ արդարադատության, ոչ էլ մարտի 1-ի գործի բացահայտման հետ, այլ ընդամենը հանդիսանում են Նիկոլի անձնական վրեժխնդրությունը ու քմահաճույքը բավարարելու մոլուցք։ Եվ իր այդ մոլուցքը բավարարելու համար Նիկոլը փաստացի կանգ չի առնում այնպիսի վարքագծի կիրառումից, որոնք ամեն ինչից զատ խախտում են մարդկային էթիկայի էլեմենտար նորմերը՝ անգամ համաճարակը ինքը փորձում է օգտագործել իր անձնական նպատակները եւ հաշվեհարդարները կյանքի կոչելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ