03 04 2020

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի. նախարար

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի. նախարար

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր մարտահրավերները պահանջում են արագ եւ էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ