03 04 2020

Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, երբ մենք խնդիր ունենք, դուք չկաք․ ավագանու անդամ

Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, երբ մենք խնդիր ունենք, դուք չկաք․ ավագանու անդամ

Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այ քո տունը շինվի,գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր, գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում, բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում։

Հիշեցնեմ, որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները, մի քանի խոշոր հիվանդանոց.....ընկեր քաղաքապետ, դուք որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, ես ուղղակի տագնապած եմ, որպես երևանցի, որ դուք իմ քաղաքապետն եք, որովհետև մի բան եմ հասկացել, երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք ...որևէ արդարացում չի անցնում....հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ..ժողովուրդ, մի՛ պաշտպանեք, տեղ չի թողել իրեն պաշտպանելու, չանե՛ք,էս շրջանը դրա վառ ապացույցն է......»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ