02 04 2020

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ բժիշկների ցուցումով շարունակվում է Ռ.Քոչարյանի ստացիոնար բուժումը և հայտնի չէ, թե որքան կտևի այն:

Հիշեցնենք, որ  մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։

Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա պետք է մի քանի օր ստացիոնար բուժում ստանա։

Աղբյուրի փոխանցմամբ, ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ