Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,-նշել է նա:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը