21 09 2022

Չենք ասել չենք հրապարակելու. ՊՆ-ն զոհերի անունները կհրապարակի վերջնական ճշգրտումից հետո. խոսնակ



 

Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ զոհերի անունները չի հրապարակելու, այն կհրապարակվի վերջնական ճշգրտումից հետո միայն: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Զինված ուժերը ողջ ծավալով իրականացնում են իրենց առջև դրած խնդիրը: Աչալրջորեն կատարում են պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց խոսնակը, անդրադառնալով սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ