ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների»՝ Երեւան-Սոչի SVR2762 համարով չվերթից։ Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:
Միևնույն ժամանակ դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից:
Այս պահին այլ չվերթներ չեն նախատեսվում:
ՌԴ գլխավոր սանիտարական բժշկի՝ 30.03.20. N9 որոշման համաձայն՝ վերադարձի օրվանից սկսած 14-օրյա կարանտին եւ բուժզննություն պետք է նշանակվի՝ Մոսկվայի օդանավակայաններ ժամանած եւ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ապրող անձանց՝ տնային պայմաններում,
Մոսկվայի օդանավակայաններ ժամանած, սակայն ՌԴ այլ վայրերում ապրող անձանց համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը