Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա կենսաբանական մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը