Կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստը մեկնարկեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
«Այսօր ապրիլյան 4-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Ես առաջարկում եմ, որ մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր մեր զոհերի հիշատալկը»,-ասաց վարչապետ եւ
Կառավարության բոլոր անդամները ոտքի կանգնեցին:
Վարչապետը նշեց, թե պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։
«Հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդից մեկի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականաությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա, կարծում եմ, այլևս կասկածի տակ չէ», - ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը