Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք, որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։
Այսուհանդերձ, ճանապարհը կգործի հետևյալ դեպքերում.
–բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.
–սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.
–անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:
1-րդ, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք սահմանային հսկիչ կետերով անցնելու և ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար պարտավոր են ունենալ և պահանջի դեպքում ներկայացնել Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող փաստաթուղթ (տեղեկանք կամ թերթիկ) և անձը հաստատող փաստաթուղթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը