31 03 2020

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տոկոսները, միջնորդավճարները, տույժերը կզիջվեն՝ մայր գումարը մարելու դեպքում

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ»-ում ժամկետանց պարտավորություններ ունեցող հաճախորդների տոկոսները, միջնորդավճարները, տույժերը կզիջվեն՝ մայր գումարը մարելու դեպքում

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, [email protected]»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ