30 03 2020

130 միլիոն դրամ կամ քաղաքապետարանի մեկ ամսվա պարգևավճարները՝ բուժհիմնարկներին

130 միլիոն դրամ կամ քաղաքապետարանի մեկ ամսվա պարգևավճարները՝ բուժհիմնարկներին

Երևան քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղերձ է հղել։ Քաղաքապետը նաև գրել է.

«Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդն ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև:

Քանի որ, ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ