Ադրբեջանական զինուժը մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բաղանիսի գյուղապետը Նարեկ Սահակյանը:
Նա նշել է, որ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:
«Կրակել են դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը, վնասների չափերը ճշտվում են»,-ասաց նա
Տավուշի մարզի Ոսկեվան համայքնում ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել։
Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը