Մարտի 26-ից 28-ը, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարմամբ անցկացված հավաքների նպատակն էր հրամանատարական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման մեթոդական պատրաստվածության մակարդակի կատարելագործումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը