Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը եւ տարածումը կանխելու համար: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Կորոնավիրուսով վարակված մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված ջերմություն կա: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ: Իսկ մեկուսավածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը բարձր»,-ասաց նա։
ՊՆ խոսնակը նաև հայտնեց․ «ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնող մեր զորախմբերի զինծառայողներն առողջ են, կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը