28 03 2020

ԱՀ 776 քաղաքացի կընտրեն Հայաստանում, մինչդեռ ՀՀ-ում արգելված է զանգվածային միջոցառումները․ «Փաստինֆո»

ԱՀ 776 քաղաքացի կընտրեն Հայաստանում, մինչդեռ ՀՀ-ում արգելված է զանգվածային միջոցառումները․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»- ն գրում է․

«Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020թ-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։

Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել այս որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։

«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,-տեղեկացրեց գլխավոր մասնագետը։

Նա նաև հայտնեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ԱՀ մշտական ներկայացուցչությունում, և այս պահին ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 31-ին Արցախում նախատեսվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Իսկ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ նաև հանրային միջոցառումների անցկացումը։ Հանրային միջոցառում է համարվում 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։

Մարտի 24-ին ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանում արտակարգ դրության նոր սահմանափակումներ մտցնելու մասին և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել. քաղաքացիները պետք է տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով էլ պետք է չհավաքվել անգամ բակերում։

ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսված մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար և անհասկանալի է, թե ինչպես են արցախցիները Հայչաստանում մասնակցելու ընտրություններին և արդյոք այն ռիսկեր չի պարունակում՝ վարակի տարածման համար»։

ա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ