27 03 2020

ԱԻՆ-ի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

ԱԻՆ-ի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երևանի ջոկատներից մեկում կա վիրուսակիր, որը մեկուսացված է և գտնվում է  բուժման փուլում։

«Մեր առաջնային խնդիրը հենց սկզբից եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ եւ կարողանա արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։ Այս պահին երկրում ամեն ինչ հնարավոր է եւ պետք է մեր այն կառույցները, որոնք ամեն օր պետք է արձագանքեն, շուրջօրյա մարտունակ լինեն։ Հնարավոր է նաեւ, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ իրենք դառնան վիրուսակիր եւ վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք»։

Վրեժ Գաբրիելյանը հայտնեց նաև, որ բոլոր նրանք, ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակված աշխատակցի հետ, մեկուսացվել են. «Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, եւ շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց վիճակը հսկվի, հետագա բարդացումներ չունենանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ