27 03 2020

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատահական համարների զանգում և զրուցում էր քաղաքացիների հետ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատահական համարների զանգում և զրուցում էր քաղաքացիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում զանգահարում էր պատահական հեռախոսահամարների և զրուցում էր քաղաքացիների հետ:

Նախքան զանգահարելը նա իր խոսքում նշեց, որ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ այսօր ունի, քաղաքացիների հետ շփումներ ապահովելն է:

«Գիտեք, որ արտակարգ դրության դրության պայմաններում դա ճիշտ չի անելը, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր սահմանած կանոնները խախտում ենք; Մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե ինչ են զգում մեր քաղաքացիներն այս օրերին, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Ես առավոտից էքսպերիմենտ եմ արել, զանգել եմ պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ կապված ընթացիկ իրավիճակի հետ: Դա օգնում է ինձ խնդիրներն ավելի լավ հասկանալու, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ