«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 26-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքագրել է կորոնավիրուսին առնչվող բոլոր նյութերը և մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս նկատել, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախագահ Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը` կապված կորոնավիրուսի հետ, հեռացվել է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքից։ Նյութը նաև հեռացվել, ապա՝ վերականգնվել է 1in.am լրատվական կայքում։
Tert.am-ի հետ զրույցում ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաընկերության «Կապիտալ» տնտեսական հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Իանիթսկիյը, խոսելով երկրում հաստատված արտակարգ դրության մասին, պատմել է, որ ինքն ամեն ինչ անում է հեռակա կարգով, միայն շաբաթը մեկ պարտավոր է լինել «նյուզրումում» (լրատվականի աշխատասենյակ): Ուկրաինայում, ըստ Անդրեյ Իանիթսկիյի, լրագրողների համար տեղեկատվության տարածման վերաբերյալ ոչ մի կարգավորում, սահմանափակում չկա: Նա, անդրադառնալով ՀՀ-ում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող արգելքներին, ասել է. «Գուցե փափուկ սահմանափակումներն օգնեն խուճապ առաջացնելուց և ապատեղեկատվություն տարածելուց խուսափելուն, բայց արդեն կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը