26 03 2020

Արցախի բուժհասատատություններում դիմեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում. շտաբ

Արցախի բուժհասատատություններում դիմեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում. շտաբ

Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

‼️Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց խնդրում ենք ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:

Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար:

Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`

ժամանակավորապես սահմանել կարանտին,

խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,

դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,

սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,

սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,

սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,

սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,

շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ